Գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը օգոստոսի 31–ին Վենետիկի 71–րդ կինոփառտոնին ներկայացրեց 1915 թվականի մասին պատմող «Հատում» («The Cut») ֆիլմը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ֆիլմը դիտելու հնարավորություն շուտով կունենա նաև եվրոպացի հանդիսատեսը: Վենետիկյան միջազգային պրեմիերայից ամիսներ անց ֆիլմը ցուցադրության կհանվի եվրոպական 9 երկրում: Նախատեսվում է առաջին ցուցադրությունը իրականացնել արդեն դեկտեմբերի 5-ին: