Օրերս Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով էլ պարզ դարձան այն 6 մարզիկների անունները, որոնք կմասնակցեն ապրիլի 11-20-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Սակայն, մինչ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, Հայաստանի մարմնամարզության հավաքականը դեռ որոշ անելիքներ ունի: Այս մասին զրույցի ընթացքում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ ...