Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 03:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Կ-ի վարած Mercedes մակնիշի 01 AC 077 համարանիշի եւ 40-ամյա Անդրեաս Գ-ի վարած Opel մակնիշի 34 ՏZ 543 համարանիշի ավտոմեքենաները։
Հունվարի 17-ին, ժամը 09.55-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Հագեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Հագերի» 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն։
Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն։
Հունվարի 16-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: