Երկրագնդի ամենատարեց բնակիչը՝ Կանե Տանական, տոնեց իր 117-ամյակը, այդ առթիվ ծերանոցում, որտեղ ապրում է ճապոնուհին, տոն էին կազմակերպել տորթով, փուչիկներով ու մոմերով:
Ճապոնիայում 98 մարդ է զոհվել «Հագիբիս» թայֆունի և դրան հաջորդած տեղատարափ անձրևների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:
Տասը մարդ է զոհվել, ևս չորսը համարվում են անհետ կորած տարերային աղետի հետևանքով, որ Ճապոնիայի Տիբա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին պատուհասել է տեղատարափ անձևներով: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ,