Հայերեն   English   Русский  
����������������������������
Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում բողոքի ցույցերի մասնակից 16 մարդու, որոնք ոստիկանության նկատմամբ անհնազանդ վարք և խուլիգանություն են ցուցաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Ավելի քան 270 ցուցարար է բերման ենթարկվել Իրաքում հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի, ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիներ, որոնք անչափահասների առևտրով են զբաղվել և նրանց պոռնոգրաֆիկ լուսանկարներն արել։
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի անձիք են ձերբակալվել: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այժմ աշխատանքային խումբը գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:
Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ, ովքեր պատրաստվում էին երկրում զինված հարձակում իրականացնել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքը:
Թուրքական դատարանը Չեխիայի երկու քաղաքացիwu դատապարտել է վեց տարի և երեք ամիս ազատազրկման քրդական շարժմանն աջակցելու համար: Այս մասին գրում է «Hurriyet Daily News»-ը:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին:
Մանչեսթերի «Արենա» մարզահամերգային համալիրում մայիսի 22-ի երեկոյան իրականացված ահաբեկչության գործով ոստիկանությունը երեք անձանց է ձերբակալել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են 18 մարդու, ովքեր փորձել էին ապօրինի ճանապարհով Սիրիայի տարածքով անցնել Թուրքիա: Այս մասին հաղորդում է «Daily Sabah» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: