Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է Մոլդովայից: Մեր ըմբիշները միջազգային մրցաշարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ էին նվաճել:
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ են մտել 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Վաղն առավոտյան մեր թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը գոհ է Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում հայ ըմբիշների ելույթներից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: