Մեքսիկայի արտաքին գործերի գերատեսչության կողմից մեկնաբանվել են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված արտահայտությունները մեքսիկացիների հասցեին: Նախագահական քարոզարշավի շրջանակներում ընթացող հերթական հեռուստաբանավեճի ընթացքում միլարդատերը խոստացել է առգրավել դեպի Մեքսիկա ուղարկվող դրամական փոխանցումները, եթե իր կառավարությունը չհամաձայնվի վճարել սահմանի համար նախատեսվող պարիսպի կառուցման համար: Գրում է Russian.rt.com.-ը: