2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան
չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական
ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ
Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ
«ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի
դեմս Պարույր Հայրիկյանի: