Հայերեն   English   Русский  
��������-���������������������� ����������������
Թուրքիան Պարագվայում դեսպանատուն կբացի այն բանից հետո, ինչ վերջինս որոշել է իր դիվանագիտական առաքելությունը Երուսաղեմից տեղափոխել Թել Ավիվ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Պարագվայի արտաքին գործերի նախարար Լուիս Կաստիլիոնին:
Իսրայելը նշել է, որ աշխարհում առաջին երկիրն է, որն ունի աշխարհի ամենաառաջատար մարտական օդային ինքնաթիռները նոր F-35գաղտնի կործանիչով, որը և շուտով կօգտագործվի Մեծ Բրիտանիայի և աշխարհի այլ զինված ուժերի կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է Իսրայելի՝ երեք հիմնական կրոնների համար սուրբ վայր հանդիսացող Երուսաղեմի վերահսկողության իրավունքը իր վրա վերցնելու անթույլատրելիության մասին, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել պաղեստինցիների պաշտպանությունն ապահովելու համար խաղաղապահ ուժեր ուղարկելու օգտին, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իսրայելում ամերկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նկատմամբ մուսուլմանական երկրների ոչ բավարար կտրուկ արձագանքը, հայտարարել է, որ իսլամական աշխարհը Երուսաղեմի հարցով քննությունը չի հարձնել:
Ադրբեջանը դատապարտում է Գազայի հատվածում այրունահեղությունը և Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ:
Իսրայելի վարչապետի ավագ որդին, 26-ամյա Յաիր Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում հույների, քրդերի և հայերի նկատմամբ վայրագությունների համար, ուստի երկրի ղեկավարությունը Իսրայելին դաս տալու բարոյական իրավունք չունի:
Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին կոչ է արել արաբական պետություններին, ԱՄՆ-ից հետ կանչել իրենց դեսպաններին: Սա արվում է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պաշտոնական Անկարան խորհրդակցությունների համար Վաշինգտոնից և Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպաններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: