Արևելյան օրացույցի համաձայն` 2017թ.-ին հավակնոտ Հրե կապիկին փոխարինելու կգա մի նշան, որը խոստանում է առավել հաջող և հիշվող լինել: 2017թ.-ը Հրե աքաղաղի տարին կլինի: Գալիք տարում մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ առանձնահատուկ բան է սպասվում: Սակայն առավել հաջող տարին կլինի հենց Աքաղաղի տարում ծնվածների համար, քանի որ նրանք 12 ամիս շարունակ կգտնվեն այս հիասքանչ և հպարտ թռչնի հովանավորության ներքո: