Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ կառավարությունը պատրաստվում է հարկային և մաքսային ոլորտում իրականացնել նոր բարեփոխումներ, որոնք կբխեն գործարարության շահերից և գրավիչ կդարձնեն երկրի ներդրումային միջավայրը: Կառավարությունն այս բարեփոխումներով ակնկալում է և՛ գործարարության համար նպաստավոր նոր օրենսդրություն կիրարկել, և՛ ավելացնել հարկահավաքությունն ու պետեկամուտները: Ինչպե՞ս, ի՞նչ է արվելու: Այս հարցերով «Անկախը» զրուցել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ-ի ...