Օրգանիզմը համակարգ է, որը ենթարկվում է ներքին կենսաբանական ռիթմին: Դա մեզ հայտնի է որպես կենսաբանական ժամացույց: Շատ պրոցեսներ, ինչպես ասենք՝ վերարտադրությունն է, հասակը, սնվելը, կախված են որոշակի արտաքին իրադարձություններից, օրինակ՝ օրվա մութ կամ լուսավոր ժամանակից, տարվա եղանակից: