Սահմանադրական
փոփոխություններին դեմ արտահայտված «ՕԵԿ» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ԱԺ ճեպազրույցների ժամին արձագանքեց
լրագրողի այն տեղեկատվությանը, թե մի շարք ընտրատեսամասերում, որտեղ ՕԵԿ-ը վստահված
անձ է ունեցել, խիստ պասիվություն է նկատվել, իսկ այն տեղամասում, որտեղ ինքն է եղել, կրկնաքվեարկության դեպքերին ՕԵԿ ներկայացուցիչը
ոչ մի կերպ չի միջամտել: Այլ կերպ՝ խոսակցություններ կան, թե ՕԵԿ-ն իր տեղերը վաճառել է: