Ո՞վ է այս աղցանի հեղինակը: Կարծիք կա, որ աղցանը ստեղծել է առևտրական Անաստաս Բոգոմիլովը: XX դարասկզբին նա Մոսկվայում ճաշարանների ցանց ուներ: Հաճախորդներից շատերը, երբ մի քանի բաժակ ավելի էին խմում, սկսում էին հայրենիքի ճակատագրի շուրջ բարձրաձայն վիճաբանել ու ագրեսիվ պահվածք դրսևորել: Դրանք ամենևին էլ դուր չէին գալիս ճաշարանատիրոջը, դրանց հետևանքով հաճախ էր տուժում հաստատության կահկարասին: Նոր ծախսեր էին բացվում: Ու նա մտածեց, որ մի նոր ուտեստ ստեղծելով՝ կարելի է հարբեցումից ու դրա հետևանքներից զերծ ...