Հայերեն   English   Русский  
����������������
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր, ընդարձակ պատժամիջոցների փաթեթ է կիրառել, որն ուղղված է նավթի վերամշակման բիզնեսի դեմ, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է` ներկայիս ռեժիմի զինված պատվարը: Այդ մասին նշվել է հունիսի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Գրում է Korrespondent.net-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումա­յին արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մաս­նակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում է սիրիական պետական Ikhbariya հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին, Սիրիայի հարավ-արևելյան Բագուզ գյուղում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոններն` աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելով: Գրում է Gazeta.ru-ն:
Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգթոնը Մոսկվային կոչ է արել Սիրիայի իշխանություններին տեղեկացնել քիմիական զենքի հնարավոր կիրառումից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հաջորդ շաբաթ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայում կառավարական զորքերի դեմ ռազմական ուժի կիրառումը: Գրում է Gazeta-ն:
Էվկալիպտի (նիվենի) ծառի անվանումը հայտնի է գրեթե բոլորին, սակայն հենց այդ ծառը ոչ բոլորն են տեսել: Գնդաձև էվկալիպտը (լատիներեն` Eucalyptus globulus) հսկայական ծառ է` գրեթե 50 մ. բարձրությումբ (իսկ առանձին տեսակների բարձրությունը կարող է մինչև 100մ. հասնել): Էվկալիպտի եզակի առանձնահատկություններից է հողից առավելագույնս խոնավության կլանելը, որն աշխատում է որպես ջրաբերուկ և չորացնում ճահճոտ տարածքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: