Այսօր Թուրքիայում հիշում են 91-ամյա հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 76-րդ տարելիցը: Այս առիթով վաղ առավոտից միջոցառումներ են սկսվել Թուրքիայի ողջ տարածքում, Հյուսիսային Կիպրոսում և Թուրքիայի արտասահմանյան դիվանագիտական ներկայացչություններում: Առավոտյան ուղիղ 09:05-ին` Աթաթուրքի մահվան րոպեին, երկրով մեկ հնչել է բարձր ազդանշան և իջեցվել են պետական դրոշները: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ...