Նրանցից մեկը, ովքեր վկայություն են տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ, որոնք ավարտվել են Թրամփի իմփիչմենթի որոշմամբ, հայտարարել է, որ «նախագահը լրիվ տեղյակ է եղել կրտսեր Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու փորձերի մասին»:
Այսօր օրենսդիր դեմոկրատները ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի երկու կոմիտեներից մտադիր են Սենատ ուղարկել Թրամփի մասին մեղադրական եզրակացությունը և «նոր փաստաթղթեր», որոնք կպահանջվեն դատական գործընթացում:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով BBC-ում հրապարակված հոդվածին, որում նշվել է, թե Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները չի դիտարկում որպես ցեղասպանություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը: