Արարատ Խանդոյանի շահերը պաշտպանող, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Արարատ Խանդոյանին ներքին կանոնները խախտելու համար տեղափոխել էին պատուհանները կոտրված պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ էին: Քրեակատարողական հիմնարկի թե' պետը, թե' աշխատակիցները և թե' Արդարադատության նախարարությունը տեղյակ էին նրա առողջական խնդիրների մասին: