Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած 9:1 ջախջախիչ հաշվով պարտությանը, ասաց, որ այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը: