Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եկել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայության վերջը: Համապատասխան հաղորդագրությունը Իրանի նախարարը զետեղել է իր թվիթերում՝ կցելով բազմահազար մարդկանց թափորի լուսանկարը, որոնք եկել են հրաժեշտ տալու գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: