Աշխարհահռչակ Apple ամերիկյան ընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, պաշտոնապես կներկայացնի 7-րդ սերնդի iPhone-ը: Այս իրադարձությանը անհամբեր սպասում են Apple-ի միլիոնավոր երկրպագուներ:Բացի iPhone 7-ից, այսօր ներկայացվելու են նաև iPhone 7 Plus սմարթֆոնները, Apple Watch 2 սմարթվոչը, iOS 10, MacOS Sierra օպերացիոն համակարգերն ու, հնարավոր է, MacBook PRO նոութբուքը: