Դուբայում կառուցվում է իր տեսակի մեջ բացառիկ հյուրանոց, որի հենց ներսում կլինի սեփական արհեստական անտառ, որը իրենից ներկայացնում է էկզոտիկ բույսերով ջունգլի:Հայտնի է, որ 47 հարկանի և 450 հաճախորդի համար նախատեսված հյուրանոցի կառուցման վրա կծախսվի կես մլրդ դոլար: Rosemont Hotel & Residences հյուրանոցը դեռ գտնվում է շինարարական աշխատանքների փուլում: Նրա բացումը նախատեսվում է 2018թ.-ին: