Պակիստանը դարձել է վերջին երկիրը, որտեղ արգելվել է տոնել Վալենտինի օրը։Արգելվում են բոլոր հասարակական տոնակատարություններ և ԶԼՄ-ների ցանկացած լուսաբանմանում, քանի որ տոնը չի համարվում մուսուլմանական։Որոշումն ընդունվել է Իսլամաբադի գերագույն դատարանի կողմից։Երկրի նախագահ Մամնուն Հուսեյնը կոչ է արել պակիստանցիներն անուշադրության մատնել Վալենտինի օրը, քանի որ այն հանդիսանում է արևմտյան արժեք և սպառնում է խաթարել իսլամական արժեքները: